Լեզվական աշխատանք

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:
Ա. Ջրի մի նա ամբողջ առանց ղեզերել էր շաբաթ անապատում։ — Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեզերել էր անապատում:
Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված։ — Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուխտավորին:
Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը։ — Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:
292. Տրված բառախմբերը վերածի՜ր նախադասությունների` առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:
Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:
Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:
Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:
Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:
293. Բացատրիր` ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՜ր նախադասությունների:
Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ…. «Բիբլիա» հայերեն «գիրք». …
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար….
Եզիպտացիներից հետո այդ երկրում` փյունիկցիները` հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները ….
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը ….
Փյունիկցիները Վասկո դե Գ-ամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան ….
294. Փարձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
295, Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում՝ այսպիսի բան է պատմվում ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ:
Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր տասնութերորդ դարում Ռուս Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ազռավ էր պահում` որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ` Յուվենալիուսն է գործածել:
297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՜ր տարբերության պատճառը:
Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել։
Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:
Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:
Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով` նախադասության իմաստը փոխի՛ր:
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք։ — Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:
Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում:
Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Տերևը… է:

bu… lừ:
Մեր բակը … է:
Ջրի թագավորությունը … է:
Արևը հսկա … է:
Այս տարին … :
306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր։ Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:
Օրինակ`
Օր — Օրը պայծառ է: Օրը մթնեց:
Նկար, թիթեռ, անտառ, քույր, ճամփորդ:
307. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել — հայտնել. տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):
Վաղուց արդեն սարերը կանաչ են:
Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
Արագիլը հավատարիմ թռչուն է։
Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել։
Ցերեկները սովորաբար մի քիչ քնո phmm L:
Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով