Մեղուն ու մարդը. վերլուծություն

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա։

Պատմվացքը․․․․ մասին էր

Պատմվածքը մի մեղվի մասին էր, որը նրա տիրոջը հարցնում էր, թե որ կենդանին է ամենաօգտակարը։Տերը ասում է, որ ոչխարը, իսկ մեղուն դեմ է, քանի որ ոչխարը մեղվից շա՜տ մեծ է և կենդանի է, իսկ մեղուն միջատ։Տերը ասում է՝ շերամն է ավելի օգտակար։Մեղուն նորից դեմ է, քանի որ շերմերին շա՜տ են կերակրում և ասում է, եթե մեղուներին էլ այդքան կերակրեն, նրանք մեղրի տեղը ոսկի կպատրաստեն և ասում է, որ մեղուները միակ միջատներն են, որոնք և նրանց են կերակուր պատրաստում և մարդկանց։

Պատմվածքը սովորեցնում է․․․

Պատմվածքը սովորեցնում է, որ պետք է լինել շնորհակալ և գնահատել բոլորի գործը։ Քանի որ և մեղուն և ոչխարը և շերամը օգտակար բան են անում մարդու համար։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով