Լեզվական առաջանդրանքներ

Լեզվական առաջադրանքներ

Ո՞ր տարբերակի բառը կօգնի հոր, ցան, միս, ուղի, փոշի, գարի, անձրև,
մեղր, աղ, ոսկի, ծաղիկ, արջ, հեղեղ, շուն, առատ բառերին նորանալու,
նոր կյանք ստանալու:
Ա․ գայլ
Բ. քար
Գ. ջուր
Դ. սունկ
Ե. գետ

2Վահանը թղթի վրա գրեց բոլոր այն բույսերի անունները, որոնք պապիկն
աճեցնում էր բանջարանոցում՝ բազուկ, գազար, լոբի, լոլիկ, համեմ,
պղպեղ, ռեհան, սխտոր, վարունգ : Հետո նկատեց, որ բույսերից մեկի
անունը մոռացել է, և ավելացրեց «ռեհան» բառից հետո: Ո՞ր բույսն էր
մոռացել Վահանը:
Ա. սամիթ
Բ. բամիա
Գ. բողկ
Դ. սոխ
Ե․ կաղամբ

3Ի՞նչ բառ է որոշակի օրինաչափությամբ թաքնվել բերված բառաշարքում։

բարդի, դարակ, թերհաս, թեփուկ, երեկո
Ա․ կարաս
Բ․ դահուկ
Գ․ փեթակ
Դ․ հասուն
Ե․ կորեկ

4.Պատասխանի տարբերակների բառերից ո՞րը կօգնի նոր շունչ տալ գործ, ածուխ, ափ,
խաչ, գետ բառերին:
Ա. փայտ
Բ. քար
Գ. սև
Դ. աստղ
Ե. երկաթ

5 Եթե մարզասրահ բառից հանենք վախը, հետո՝ տարածաշրջանը, ապա կստանանք
մի բառ, որը նաև խառնագիր է: Պատասխանի տարբերակներից ո՞րն է այդ
խառնագրի լուծումը:
Ա. լեռ
Բ. սար
Գ. գագաթ
Դ. կատար
Ե. մարզ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով